Գերմանիայում հետաքննություն են սկսել համակենտրոնացման ճամբարի 93-ամյա խոհարարի նկատմամբ
Գերմանական Շտուտգարտի դատախազությունը ապրիլի 24-ին հաստատել է, որ հետաքննություն է սկսվել 93-ամյա Հանս Լիպշիցի նկատմամբ, ով խոստովանել էր, որ 1940-ականներին աշխատել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով BBC News-ին:
Մեղադրյալը նշել է, որ կապ չունի ռազմական հանցագործությունների հետ, որովհետև համակենտրոնացման ճամբարում աշխատում էր որպես խոհարար և կալանավորների հետ չի առնչվել:
Համակենտրոնացման ճամբարի 93-ամյա աշխատակցի վերաբերյալ գործը բացվել էր 2011 թվականի մայիսին Իվան Դեմյանյուկի դատապարտումից հետո, ով Սոբիբոր համակենտրոնացման ճապբարում աշխատում էր որպես պահակ: Դատարանը այդ ժամանակ որոշել էր, որ չնայած նրան, որ բացակայում են ապացույցներ նրա զանգվածային սպանություններին մասկացնելու վերաբերյալ, այնուամենայնիվ նա պատժի է արժանի:
Հիմնվելով այս նախադեպի վրա գերմանական դատախազությունը մտադրված է վերանայել մի շարք գործեր, որոնցում նախկին էսէսականները արդարացվել են, որովհետև չեն եղել բավարար ապացույցներ:
Պատերազմի տարիներին Օսվենցիմում գործում էր խոշորագույն համակենտրոնացման ճամբարը, որին զոհ է գնացել ավելի քան 1.3 միլիոն մարդ:










