Իլինոյսում հրաձգության ժամանակ 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա

18:49 • 24.04.13

ԱՄՆ Իլինոյս նահանգի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել, հաղորդում է Газета-ն՝ հղում անելով WLDS ռադիոյին:

 

Հանցագործության կասկածյալը ձերբակալվել է:


Տեղի շերիֆը հայտնել է, որ մահացածներից մեկը երեխա է. նա մահացել է հիվանդանոցում:


Հրաձգության պատճառով շրջանի մի քանի դպրոցներ փակվել են: