Իտալիայի վարչապետ է դարձել Էնրիկե Լետան
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Էնրիկե Լետային հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։
Ինչպես նշում է Euromag-ը, ավելի վաղ ևս լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվել այն մասին, որ Իտալիայի նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն Էնրիկե Լետան է։
Интерфакс կայքը նշում է, որ Նապոլիտանոն հեռախոսազրույց է ունեցել Լետայի հետ, որի ընթացքում վերջինին հանձնարարել է կառավարություն ձևավորել։










