Վենեսուելայի ուղղիչ հաստատությունների նախարարը խոստացել է բանտ նստեցնել Կապրիլեսին

09:55 • 24.04.13

Վենեսուելայի ուղղիչ հաստատությունների նախարար Իրիս Վարելան հայտարարել է, որ երկրում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատուն ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Էնրիկե Կապրիլեսն է, հայտնում է Газета-ն՝ 24horas-ին հղումով։ Նա հայտարարել է, որ նրան «բանտն է սպասում»։

 

«Միակ լավ լուրը քեզ համար, Կապրիլես, այն է, որ բանտում աշխատելու հնարավորություն կունենաս։ Կտեսնենք՝ կարո՞ղ ենք մենք փոխել քո ֆաշիստական մտածելակերպը և քեզ մարդ դարձնել»,- հայտարարել է Վարելան։

 

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Նիկոլաս Մադուրոն։