Lamborghini-ն իր 50-ամյակի կապակցությամբ բացառիկ Aventador է ստեղծել (լուսանկարներ)
Աշխարհի ամենահեղինակավոր մեքենաշինական ընկերություններից մեկը՝ Lamborghini-ն, այս տարի կնշի իր հիմնադրման 50-ամյակը, ինչի կապակցությամբ իտալական բրենդը ներկայացրել է հանրահայտ Aventador մեքենայի էքսկլյուզիվ մոդելը։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, այս հիանալի սուպերքարը ստացել է Lamborghini LP720-4 50 Anniversario Edition Aventador անվանումը։ Ի դեպ, այն պաշտոնապես ներկայացվել է Շանհայի միջազգային ավտոսրահում։
Նորույթը ստացել է 12 գլանանի, 6.5 լ տարողությամբ, 710 ձիաուժ հզորությամբ V-12 շարժիչ, որը հնարավորություն է տալիս 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 2.9 վայրկյանում։ Սուպերքարի զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։
Հոբելյանական մեքենայից կարտադրվի 100 հատ։ Ինչ վերաբերում է գնին, ապա այն դեռևս չի հրապարակվել։


















