Մեքսիկան սահմանել է «աստղադիտակային» համաշխարհային ռեկորդ (տեսանյութ)
Մեքսիկան աստղադիտակով միաժամանակյա դիտման ռեկորդ է սահմանել, հայտնում է segodnya.ua-ն՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ներին։
Ակցիային մասնակցել է 2.978 մարդ՝ երկրի ամբողջ տարածքում։
«Գինեսի ռեկորդ սահմանելու մասին միտքը ստիպել է աստղադիտակ ունեցող մարդկանց դուրս բերել սարքերը փողոց և կիրառել ըստ նշանակության։ Աստղադիտակը գործիք է, որը կարելի է օգտագործել երկար ժամանակ, մի քանի տասնամյակ»,- ասել է Մեքսիկայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆրանկո Խոսե Լոպեսը։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011-ին. այն ժամանակ մասնակիցները 2.753-ն էին։










