Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ՝ Մոսկվայում

11:51 • 24.04.13

Հայոց ցեղասպանության 98 –րդ տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները, հայ համայնքի և «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ կառույցի ղեկավար Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ծաղիկներ են դրել Մոսկվայում կառուցվող հայկական առաքելական եկեղեցու մոտ տեղադրված հուշակոթողի մոտ:

Այս մասին Tert.am –ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան լրատվության բաժնի աշխատակից էդիկ Ջամբազյանը:


Նշենք, որ Մոսկվայի Օլիմպիական համալիրի հարևանությամբ կառուցվող նորակառույց վանական համալիրը դեռ օծված չէ, և , հետևաբար, չունի անվանում:


Այսօր «Ռուսաստանի հայերի միությունը» և հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպելու Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց: