Բելգորոդի ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության հեղինակին
Բելգորոդում ոստիկանությունը ձերբակալել է Սերգեյ Պոմազունին, ով մեղադրվում է վեց մարդկանց սպանության մեջ, հայտնել են ՌԴ Արտգործնախարարության մամլո կենտրոնից, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կասկածյալին ձերբակալել են Բելգորոդի երկաթուղային կայարանում, երբ վերջինս փորձել է հատել շրջափակված տարածքի սահմանը՝ թաքնվելով բեռնափոխադրումներ իրականացնող գնացքում:
Երկու երեխաների և չորս մեծահասակների սպանության մեջ մեղադրվող հանցագործին ձերբակալելու գործուղությունները իրականացվել են Ռուսաստանում և Ուկրաինայում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Բելգորոդի կենտրոնում տղամարդը կրակ էր բացել որսորդական խանութի հաճախորդների և անցորդների ուղղությամբ: Հինգ մարդ տեղում զոհվել էին, այդ թվում նաև 14-ամյա մի աղջիկ: Իսկ քաղաքային հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում:










