ԱՄՆ-ում ահաբեկչությունների վտանգն աճում է ջիհադականների նոր սերնդի ի հայտ գալուն զուգընթաց

23:42 • 24.04.13

Ամերիկյան նախկին դիվանագետ Ջոն Փրայսը The Washington Times-ում հրապարակած իր հոդվածում գրում է, որ ծայրահեղական իսլամի ազդեցությունը մեծանում է ողջ աշխարհում՝ այդ թվում նաև ԱՄՆ-ում, փոխանցում է InoPressa-ն:


Մզկիթներում ավելի հաճախ են սովորեցնում այս կրոնի ֆունդամենտալ մեկնաբանությունները, որոնք հավանաբար ոգևորել էին Բոսթոնի ահաբեկչությունն իրականացրած չեչեններին:


Ահաբեկչության վերաբերյալ հետազոտական պրոյեկտի ներկայացուցիչները նշել են, որ 1991 թվականից ահաբեկչական ցանցի բջիջների թիվը երկրում սկսեց արագ աճել, ինչի արդյունքում ներկայում երկրի շուրջ 36 նահանգներում գործում է ահաբեկիչների պատրաստման 127 կենտրոն:


Ծայրահեղական իսլամի զարգացման կարևոր խթաներից մեկը հանդիսանում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հիմնական դաշնակից Սաուդյան Արաբիայի գործունեությունը: Երկիրը ֆինանսավորում է շուրջ 4000 մզկիթներ և մեդրեսների կառուցումնը ամբողջ աշխարհում, որոնցից մոտ 2000-ը՝ ԱՄՆ-ում: