Ջորջ Բուշն իր ձեռքբերումներից է համարում այն, որ սովորել է ճիշտ արտաբերել Սաակաշվիլիի ազգանունը
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այցն ԱՄՆ, հայտնում է apsny.ge-ն։
Համաձայն նախագահի՝ Facebook սոցցանցի պաշտոնական էջում տեղադրված տեղեկության՝ Սաակաշվիլին Դալասում ներկա է գտնվել Ջորջ Բուշ կրտսերի Նախագահական կենտրոնի բացման արարողությանը։
«ԱՄՆ նախկին նախագահը ելույթի ժամանակ հիշատակել է նաև Միխեիլ Սաակաշվիլիին՝ ասելով, որ իր նախագահության գլխավոր ձեռքբերումներից է համարում այն, որ սովորել է ճիշտ արտասանել նախագահ Սաակաշվիլիի ազգանունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի նախագահը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։ Նրանք միասին ընթրել են և քննարկել վերջին շրջանում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խոսվել է նաև ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման գործընթացին աջակցելու մասին։










