Կանադայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

11:56 • 25.04.13

Կանադայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողություն, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը:


Կանադայի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևոր հայրերը աղոթել են Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար:


ՀՀ դեսպանությունից բազմությունը շարժվել է դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակման ելույթներով հանդես են եկել ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր կուսակցություններից և Կանադայի հայ համայնքից:
Ելույթ թ ունեցել նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, մասնավորապես, խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորության մասին՝ ընդգծելով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիությունը: