Երկու մարդու մեղադրանք է ներկայացվել դքսուհի Քեյթի մերկ լուսանկարները հրապարակելու համար

18:31 • 25.04.13

Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի մերկ լուսանկարները հրապարակելու համար մեղադրանք է ներկայացվել 2 մարդու, հայտնում է Courier Mail-ը:


Ըստ աղբյուրի՝ խոսքն անցած տարվա սեպտեմբերին Քեյթի թոփլես նկարները հրապարակած Closer ամսագրի հրատարակչի և La Provence հանդեսի լուսանկարչի մասին է:

 

Փարիզի Նանտ արվարձանի դատարանը կարծիք է հայտնել, որ «ներխուժում է եղել անձնական կյանք», երբ արքայական զույգին լուսանկարել են Ֆրանսիայի հարավում հանգստանալիս:

 

Ժամանակին լուսանկարների հրապարակումն այնպիսի ֆուրոր էր առաջացրել, որ Ֆրանսիայի իշխանությունները նույնիսկ արգելել էին ամսագրի վաճառքը: