Բանգլադեշում շինության փլուզման զոհերի թիվը հասել է 200-ի
Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում 8-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի, հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր 161 զոհի մասին: Դեպքի վայրում հարյուրավոր փրկարարներ են աշխատում: Նրանց հաջողվում է ողջ մարդկանց դուրս բերել փլատակների տակից:
8-հարկանի շենքում առևտրի կենտրոն և կարի գործարաններ են եղել: Շենքը փլուզվել է չորեքշաբթի օրը, նախօրեին շինության պատին ճաք է հայտնաբերված եղել, սակայն գործարանների տերերն արհամարհել են իշխանությունների պահանջը դադարեցնել աշխատանքները:










