FEMEN-ից Hommen. ֆրանսիացի տղամարդիկ մերկացել են համասեռամոլների դեմ պայքարում

22:11 • 25.04.13

Միասեռ ամուսնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ ֆրանսիացի ակտիվիստ տղամարդիկ իրենց մերկ մարմինների վրա կարգախոսներ են գրել: Hommen շարժման մասնակիցները, որոնք ոգևորվել են ուկրաինական FEMEN խմբի գործունեությամբ, աղջիկներից վերցրել են պայքարելու յուրահատուկ ձևերը, հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ֆրանսիայում մեծ դժգոհություններ էր առաջացրել միասեռ ամուսնությունները օրինականացնող և այդ ընտանիքներին երեխաներ որդեգրելու իրավունք տվող օրինագիծը: Ցույցերին են միացել նաև Hommen խմբի ակտիվիստները: Երիտասարդները Փարիզի փողոցներ էին դուրս եկել դիմակներով և իրենց մարմինների վրա արված գրություններով:


Շատերը նկատել են, որ խմբի անվանումը և պայքարի ձևերը բավականին նման են FEMEN շարժմանը: 


Hommen շարժումը հայտնի դարձավ Ֆրանսիայում ծավալվող բողոքի ցույցերի ալիքի ֆոնին: Երիտասարդները հատկապես հայտնի դարձան Փարիզի մոտակայքում գտնվող Սեն-Լազարի երկաթգծի կայարանում կատարած գործողություններից հետո. հանվելով միջև գոտկատեղը և դիմակներ հագնելով՝ նրանք ծածանում էին եռագույն դրոշներ և ծափահարությունների ներքո կարգախոսներ էին բղավում:


Ավելի ուշ Hommen շարժման ներկայացուցիչները բացատրել են, որ այսկերպ նրանք բարձրաձայնում են այսպես կոչված «լուռ մեծամասնության» կարծիքը և պաշտպանում են ընտանիքի և ամուսնության ավանդական հիմքերը: