Windows օպերացիոն համակարգի համար լավագույն նոութբուք է ճանաչվել MacBook-ը

20:50 • 25.04.13

Համակարգչային հեռածառայություններ մատուցող Soluto ընկերության հետազոտության համաձայն՝ MacBook Pro-ն ճանաչվել է լավագույն նոութբուք Windows օպերացիոն համակարգի հետ աշխատելու համար: Մասնագետների ամբողջական զեկույցը ներկայացված է ընկերության կայքում, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Oպերացիոն համակարգ արտադրող մրցակից Apple ընկերության նոութբուքի՝ վարկանիշը գլխավորելը պայմանավորված է վերլուծության ոչ ստանդարտ մեթոդաբանությամբ. այն հիմնված է օգտատերերի բողոքների վերլուծության վրա (frustration analytics):

 

Վարկանիշային աղյուսակի կազմավորման հիմքում ընկած են ընկերության հաճախորդների շուրջ 150 000 նոութբուքերից 2013-ի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ստացված տվյալները: Այդ ընթացքում հաճախորդների համակարգիչներում գրանցվել է հավելվածների աշխատանքի խափանման 224 հզ և օպերացիոն համակարգի «կախման» 250 հզ դեպքեր:

 

10 լավագույնների ցանկը, ըստ Soluto-ի, ներկայացվում է ստորև.


1. MacBook Pro 13 (2012)
2. Acer Aspire E1-571
3. Dell XPS 13
4. Dell Vostro 3560
5. Acer Aspire V3-771
6. MacBook Pro 15 Retina
7. Dell Inspiron 14z
8. Dell Latitude E5530
9. Dell Vostro 3460
10. Lenovo Thinkpad X1 Carbon
 

Windows օպերացիոն համակարգի համար լավագույն նոութբուք է ճանաչվել MacBook-ը