1400 ոստիկան պաշտպանում է Իսպանիայի խորհրդարանի շենքը ցուցարարներից. գրոհել է նաև Anonymous-ը
Anonymous հաքտիվիստական (հաքեր և ակտիվիստ բառերից - Tert.am) խմբավորումը ստանձնել է Իսպանիայի խորհրդարանի կայքի աշխատանքի խափանման պատասխանատությունը, հայտնում է Russia Today-ը:
DDoS հարձակումը տեղի է ունեցել ի սատարում իսպանացիների, որոնք հավաքվել են Մադրիդում՝ զանգվածային ցույցի: Միևնույն ժամանակ իշխանությունները փողոց են հանել 1400 ոստիկանների, որոնք պաշտպանում են խորհրդարանը:
Իսպանացիները պատրաստվում են բողոքել տնտեսական խնդիրներից և երկրում առկա ռեկորդային բարձր գործազրկությունից:
Իսպանիայում ուրբաթ օրը նախատեսվում է հայտարարել նոր տնտեսական սահմանափակումների մասին: Իսկ գործազրկությունը կազմում է 27,2 տոկոս. 6 մլն մարդ է գործազուրկ եվրոգոտու 4-րդ ամենախոշոր տնտեսությամբ այդ երկրում:










