Նովոսիբիրսկում ստուգում են երկնաքարի անկման մասին լուրը
Ռուսական Life News-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում երկնաքար է ընկել։ Նախնական տվյալների համաձայն՝ երկնային մարմինն ընկել է փոստային կապի դաշնային վարչության ավտոբազայի տարածքում։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մեկնել են երկնաքարի անկման վայր։
«Տեղեկությունը Ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոն ստացվել է առավոտյան 9-ի սահմաններում (մոսկովյան ժամանակով)։ Դեպքի վայր է մեկնել 4 խումբ՝ երկուսն ԱԻՆ-ից, մեկը՝ փոստային կապի վարչությունից և Սոբոլևի անվան երկրաբանության և հանքագիտության ինստիտուտի գիտնականները»,- Life News-ին հայտնել է ԱԻՆ-ի աղբյուրը։
Երկնային մարմնի անկման մասին լուրը հայտնել է մի բնակիչ։ Նա ասել է, որ երկնաքարը մոտ 20 սմ տրամագիծ ունի։










