ԱՄՆ-ի Մոբայլ գետում 2 տանկեր է պայթել

17:49 • 25.04.13

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում՝ Մոբայլ գետում, 4 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի 2 բեռնանավերի վրա, հայտնում է Courier Mail-ը:


Միջադեպի հետևանքով 3 մարդ լրջորեն վիրավորվել է: Բեռնանավերը բնական գազ էին տեղափոխում:

 

Իշխանությունները թույլ են տվել, որպեսզի նավերը վառվեն գիշերով, քանի որ «վիճակը շատ անկայուն է եղել»: Պայթյուններից կոտրվել են տարածքի տների ապակինը, բացվել դռները, եղել են հետցնցումներ: