Պակիստանի նախկին նախագահը ձերբակալվել է վարչապետի սպանության գործի շրջանակներում

23:03 • 25.04.13

Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը ձերբակալվել է վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС՝ վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը:

 

Ավելի վաղ դատարանն արդեն որոշում էր կայացրել ձերբակալել Մուշարաֆին՝ իշխանությունը զավթելու, պետական դավաճանության և Գերագույն դատարանի անօրինական լուծարման մեղադրանքով: Այժմ Պակիստանի նախկին առաջնորդը սպասում է հակաահաբեկչական դատարանի նիստին, որը տեղի կունենա ուրբաթ օրը:

 

Բենազիր Բհուտոն զոհվել էր 2007-ի դեկտեմբերի 27-ին Պակիստանի Ռավալպինդի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ: Հետաքննության տվյալներով, պատմության մեջ առաջին կին գործիչը, ով ղեկավարել է մուսուլմանական երկրի կառավարությունը, սպանվել է մահապարտի կողմից հավաքի ժամանակ իր ելույթից անմիջապես հետո: