Պատմության այս օրը. ավտոմեքենաների առաջին պաշտոնական համարանիշները ներդրվել են ԱՄՆ-ում

12:10 • 25.04.13

Աշխարհում առաջին անգամ ավտոմեքենաների պաշտոնական համարանիշները ներդրվել են ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգում, 1901թ. ապրիլի 25-ին, գրում է calend.ru-ն։ 

 

Այդ ժամանակ մեքենաների բոլոր սեփականատերերին պարտավորեցնում են գրանցել իրենց ազգանունները և հասցեները, ինչպես նաև իրենց մեքենայի նկարագրությունը։

 

Բացի այդ, ավտոսիրողները գրանցման համար պետք է վճարեին մեկ դոլար։ Դրանից հետո նրանց տրվում էր փոքր ցուցանակ, որի վրա նշված էին սեփականատիրոջ անվան սկզբնատառերը։ Առաջին իսկ տարում հանձնվել է 954 համարանիշ։