Պուտինն ասել է, թե որքան կարժենա Սոչիի Օլիմպիադան

16:53 • 25.04.13

ՌԴ քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում պատասխանելու ընթացքում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Սոչիի 2014-ի Օլիմպիադայի բոլոր օբյեկտները կկառուցվեն ժամանակին և ինչպես հարկն է, հայտնում է НТВ-ն:

 

Պուտինը հայտնել է նաև Օլիմպիադայի արժեքը: Ըստ այդմ՝ պետբյուջեից հատկացվել է 99 մլրդ ռուբլի: Դրանից բացի, ևս 144 մլրդ ռուբլի միջոցներ են ներգրավվել:

 

Պուտինը մանրամասնել է, որ խոսքը երկու մեդիաավանների, 14 մարզական օբյեկտների և ապահովման 22 օբյեկտների մասին է:

 

ՌԴ նախագահն ուղիղ եթերում է արդեն 4 ժամ, նա ստացել է 4 մլն հարց: