Փարիզում ձերբակալվել է վրացի գողերի բանդա
Փարիզում ձերբակալվել են 7 վրացիներ, որոնք կասկածվում են Իլ դե Ֆրանս թաղամասում 44 գողության կատարման համար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Le Parisien-ին։
Ձերբակալվածները 23-40 տարեկան անձինք են։ Ըստ հետաքննության տվյալների՝ նրանք 2012թ. մարտից տարբեր տներից գողացել են մոտ 170 հազ. եվրո արժողությամբ իրեր։ Նրանց բնակարանները խուզարկելու ընթացքում հայտնաբերվել է ոչ միայն գողացված իրերի մի մասը, այլև այլ փաստեր՝ պտուտակահաններ, հեռադիտակ, ոսկու կշեռք և այլ գործիքներ։
Ֆրանսիական ոստիկանությունը նրանց կասկածում է նաև վրացական մաֆիայի հետ կապեր ունենալու համար։
Ձերբակալությունների մի մասն իրականացվել է երկուշաբթի, որոնք մոտ երկու ամիս տևած հետաքննության արդյունք են։
Ֆրանսիական իշխանությունների տվյալներով` տարեսկզբից ի վեր գողությունների թիվը սկսել է աճել։ Հունվարին այն աճել է 15%-ով, իսկ փետրվարին՝ 10%-ով։ Ընդ որում՝ հանցագործները հաճախ Արևելյան Եվրոպայի ներգաղթյալներն են լինում։










