Պուտինն ուղիղ եթերում ժողովրդի հետ շփման ռեկորդ է սահմանել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում ժողովրդի հետ շփման ռեկորդ է սահմանել, հայտնում է Gazeta-ն:
11-րդ անգամ հանդես գալով նման ելույթով՝ Պուտինը խոսել է 4 ժամ և 47 րոպե:
Իրեն ուղղված 4 մլն հարցերից նա պատասխանել է 85-ին՝ նկատելով, որ որոշ հարցեր «անհարմար» էին:
Ռուսական ԶԼՄ-ներում հիշել են Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի խոսելու ռեկորդը՝ 8 ժամից ավելի:










