Սայաթ–Նովա պողոտայում «ԲՄՎ»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու

10:29 • 25.04.13

«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 24-ին՝ ժամը 08.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: