Երևանի Խանջյան փողոցում վրաերթի են ենթարկել 29-ամյա կնոջ

10:34 • 25.04.13

«Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 24-ին՝ ժամը 21.50-ին, Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ։


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: