Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել Սրեբրենիցայի կոտորածի համար

18:30 • 25.04.13

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ներողություն է խնդրել բոլոր «հանցանքների» համար, որ սերբերը կատարել են Հարավսլավիայի պառակտման ժամանակ, այդ թվում՝ Սրեբրենիցայի կոտորածի, հայտնում է BBC-ն:

 

Նա մասնավորապես ասել է, որ ծնկի է գալիս ու ներողություն խնդրում Սրեբրենիցայի համար:
Սակայն, ի տարբերություն ՄԱԿ-ի, նա հրաժարվել է Սրեբրենիցայում հազարավոր բոսնիացի մուսուլմանների կոտորածը ցեղասպանություն որակել:

 

Ավելի վաղ նրան քննադատել էին ընտրարշավի ժամանակ ասված այն խոսքի համար, թե «Սրեբրենիցայում ցեղասպանություն չի եղել»:


1995-ին Սրեբրենիցա գյուղում բոսնիացի սերբերը 8.000 մարդ էին սպանել: Դա համարվում է Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ վայրագությունը Եվրոպայում: