Առանձնահատուկ դիզայնով կոշիկների ցուցադրություն Գրասի թանգարանում (լուսանկարներ)

13:59 • 25.04.13

Լայպցիգի (Գերմանիա) հանրահայտ Գրասի թանգարանում բացվել է կոշիկի փորձարարական դիզայնին նվիրված ցուցադրություն, գրում է adme.ru-ն։ 

 

 

Դիզայներական 220 զույգ կոշիկները բացահայտում են առաջին անհրաժեշտության առարկաների նոր կողմերը։ Հեղինակների գաղափարները կոտրում են կոշիկի մասին ունեցած սովորական պատկերացումները՝ վերածելով դրանք արվեստի գործերի։

 

Ներկայացված մոդելներից շատերը պատկանում են հայտնի աստղերի (Լեդի Գագա, Բեյոնսե, Մադոննա): Սակայն այս առանձնահատուկ կոշիկները դժվար թե հարմար լինեն կրելու համար։ Սա առավելապես ժամանակակից արվեստի գործեր են։

 

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 29-ը։

 

Առանձնահատուկ դիզայնով կոշիկների ցուցադրություն Գրասի թանգարանում (լուսանկարներ)