Ամերիկյան բանտի 4 աշխատակցուհիներ հղիացել են քրեական «բոսսից»
Ամերիկյան Մերիլենդ նահանգի քրեակատարողական հիմնարկներից մեկը հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայտնում է newsru.com-ը։
Բանտի 4 աշխատակցուհիներ մեղադրվել են վտանգավոր հանցագործի՝ «Սև մարտիկների կլանի» ղեկավարի հետ սիրային կապ ունենալու համար։ Ավելին, գանգստերի հետ սեռական հարաբերություն ունենալու արդյունքում բանտի աշխատակցուհիները հղիացել են. ծնվել է 5 երեխա։
36-ամյա Թեյվոն Ուայթը հաջողացրել է անգամ բանտապահուհիներից մեկին հղիացնել երկու անգամ։ Մեղադրյալներից երկուսը դաջվածքներ են արել իրենց սիրեցյալ մաֆիոզի անունով։
Գործի նյութերում նաև առկա է դրվագ, որում Թեյվոն Ուայթը զուգարանում սեքսով է զբաղվել բանտապահուհիներից մեկի հետ, մյուս աշխատակցուհին կանգնել է նրանց կողքին և հետևել ծառայակցի սիրային զվարճանքներին։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ Ուայթի կապերի շնորհիվ նա բանտը վերածել է իր «մարտիկների» համար ապահով վայրի, որտեղ նրանք իրենց լիովին անվտանգ են զգացել։
Իրենց ծառայությունների համար բանտի աշխատակցուհիները տարբեր նվերներ են ստացել, այդ թվում՝ Mercedes և BMW մակնիշի մեքենաներ։
Ի դեպ, դրանք գնվել են բանտի պատերի ներսում մաքսանենգ առևտրից ստացված եկամուտով։ Իսկ անօրինական բեռի տեղափոխմամբ զբաղվել են հենց բանտապահուհիները՝ ներքնազգեստի, մազերի, կոշիկների մեջ պահելով։










