2023թ մենք կտեսնենք բոլորովին այլ էներգետիկ աշխարհ
Արդեն 2023 թվականին մենք կտեսնենք բոլորովին այլ էներգետիկ աշխարհ, գրում է The New York Times-ը:
Մեծ տարածում կունենան էլեկտրական մեքենաները: Արևային էներգիան կարող է այնքան էժան դառնալ, որ միլիոնավոր մարդիկ և ձեռնարկություններ իրենց մոտ կտեղադրեն արևային մարտկոցներ: Արդյունահանվող վառելանյութերը, հնարավոր է, գերիշխեն, սակայն բեռնատարների և գնացքների մեծ մասը կգործի բնական գազի շնորհիվ:
Հոդվածի հեղինակը նշում է, որ լուրջ փոփոխություններն արդեն տեղի են ունենում: Վառելիքի խնայողության նոր ստանդարտները արդեն 2025 թվականին կհանգեցնեն նրան, որ այսօրվա նույն ծավալի վառելիքով մեքենան կանցնի 2 անգամ հեռավորություն: Գիտնականները մտածում են էլեկտրաէներգիայի խնայողության նոր տարբերակներ, որպեսզի մեծացնեն հողմաղացների և արևային էներգիայի սարքերի արդյունավետությունը, երբ քամին չի փչում կամ արևը չի շողում: Ճապոնիան վերջերս հայտնագործել է ծովի հատակին գտնվող մեթանի հիդրատից բնական գազ ստանալու եղանակը: Այս հայտնագործությունը հետագայում կարող է մեծ դեր խաղալ:
Բիլ Գեյթսը ներդրումներ է անում TerraPower անունը կրող կազմակերպությունում, որը փորձում է ստեղծել ռեակտոր, որն ի տարբերություն ատոմային ռեակտորների, որոնք օգտագործում են հարստացված ուրան և վերալիցքավորման կարիք ունեն, կաշխատի իր սեփական միջուկային թափոններով:
Էներգիայի՝ կենտրոնական նշանակություն ունեցող աղբյուրների փոփոխությունը, եզրակացնում է հոդվածագիրը, կհանգեցնի նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների։










