Հրապարակվել է հեռախոսի գյուտարար Բելլի ձայնի թվային ձայնագրությունը

16:06 • 26.04.13

Ամերիկացի գիտնականները հրապարակել են հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլի ձայնի թվայնացված ձայնագրությունը։ Սմիթսոնի ինստիտուտի (ԱՄՆ) ինժեներներին ձայնագրությունը վերականգնել հաջողվել է թվային սքանավորման և տվյալների մշակման նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Smithsonian Magazine ինստիտուտի պարբերականին։

 

Ձայնագրությունում Բելլն ասում է. «Լսեք իմ ձայնը, Ալեքսանդր Գրեհեմ Բելլ»։ Այն արվել է 1885թ. ապրիլի 15-ին, Վաշինգտոնում, Բելլի լաբորատորիայում։


Այդ օրը Բելլը ևս մի քանի ձայնագրություններ է արել։ Դրանցից մեկում նա թվեր է նշում, իսկ մյուսում Շեքսպիրի ստեղծագործություններից է ցիտում։ Ձայնագրությունների մոտ 400 սկավառակ Սմիթսոնի ինստիտուտին է փոխանցել անձամբ Բելլը։
 

 

Հրապարակվել է հեռախոսի գյուտարար Բելլի ձայնի թվային ձայնագրությունը