Չիլիում ձերբակալվել են 4 անձինք, ովքեր կասկածվում են երեխայի ծիսական սպանության մեջ

01:37 • 26.04.13

Չիլիական ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնք կասկածվում են նրանում, որ նրանք ծիսական նպատակներով ողջ-ողջ այրել են նորածին երեխայի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ ոստիկանության տեղեկությունների, նրանք Վալպարաիսո նավահանգստի մոտակայքում գտնվող փոքրիկ քաղաքում երեխային նետել էին խարույկի մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին:


Հայտնի է, որ ձերբակալվածներից մեկը երեխայի մայրն է: Բացի նրանից ձերբակալվել է ևս 2 կին և 1 տղամարդ: Ենթադրվում է, որ նրանք բոլորը կրոնական սեկտայի անդամ են և սպանել են երեխային՝ նրան հակաքրիստոսի տեղ դնելով, որպեսզի փրկեն աշխարհը:


Սեկտայի ենթադրյալ ղեկավարն այս տարվա փետրվարից փախուստի մեջ է գտնվում: