Գերուհու երեխային խնամող կոլումբիացին ազատազրկման է դատապարտվել
Կոլումբիացի գյուղացին, ով խնամում էր Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի զինյալների կողմից առևանգված գերուհու երեխային, հեռակա կարգով մեղադրվել է 33 տարվա ազատազրկման, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խոսե Քրիզանտո Գոմեսը մեղավոր է ճանաչվել առևանգման և դրամաշորթության մեջ: 2005-ին նա 7 ամիս շարունակ խնամել է Կլառա Ռոխասի տղային, ում նա ծննդաբերել էր Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի զինյալների մոտ գերության մեջ եղած ժամանակ:
Այնուհետև Գոմեսը երեխային հանձնել է մանկատուն. երեխայից ԴՆԹ անալիզ վերցնելուց հետո պարզել են, թե ովքեր են նրա ծնողները: Գոմեսը պնդում է, որ ոչինչ չի իմացել երեխայի մոր մասին և ինքն էլ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի անդամ չի հանդիսանում:
Ավելի ուշ այս պատմության հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել:










