ԼՂՀ դիրքում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ զինվոր է վիրավորվել

13:05 • 26.04.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում ապրիլի 24-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը:


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ կայքը, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: