Բանգլադեշի մայրաքաղաքում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 300-ի

20:21 • 26.04.13

Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում շինության փլուզման հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 300-ի, հայտնում է AP-ն:

 

Աղբյուրը նշում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները՝ փորելով բետոնը: Դեպքի վայրում նաև շատ գունագեղ գործվածքներ կան, քանի որ շենքում կարի գործարաններ էին տեղակայված: Հազարավոր մարդիկ են հավաքված՝ զոհերի և տուժածների հարազատներ, որոնք սգում են:

 

Փլատակների տակից 2000 մարդ է դուրս բերվել: 8-հարկանի այդ շենքում մոտ 5000 մարդ է աշխատել:

 

Սա համարվում է Բանգլադեշի հագուստի արտադրության ոլորտի ամենավատ աղետը: Ոլորտի տարեկան եկամտաբերությունը գնահատվում է 20 մլրդ ԱՄՆ դոլար: