Էկվադորի առաջին արբանյակը հանվել է Երկրի ուղեծիր
Էկվադորի առաջին՝ Pegaso արբանյակը լույս ուրբաթ գիշերը հանվել է Երկիր մոլորակի ուղեծիր՝ շնորհիվ Չինաստանի տարածքից տիեզերք արձակված հրթիռակրի, հայտնում է РИА-Новости-ն։
Հրթիռը նախատեսված է գիտական հետազոտությունների համար, բացի այդ, այն կապահովի ազդակների փոխանցումն Էկվադորի դպրոցական համակարգիչների համար։
Ինչպես նկատում են միջազգային ԶԼՄ-ները, Pegaso-ն աշխարհում առաջին արբանյակն է, որի վրա համացանցին միացված տեսախցիկ է տեղադրված։ Սա թույլ կտա ուղիղ եթերով հետևել տիեզերքում եղած ոչ մեծ մարմիններին։
Pegaso-ն ամբողջովին նախագծվել ու կառուցվել է էկվադորցի մասնագետների կողմից՝ առանց օտարերկրյա օգնության։ Այն կշռում է 1.2 կգ, ունի ընդամենը 75 սմ երկարություն և 10 սմ հաստություն։ Այն գտնվում է Երկրից 650 կմ բարձրության վրա։










