Վանաձորում խանութի տերը մոտ 10 մլն դրամի վնաս է կրել հրդեհի պատճառով
Ոստիկանության Վանաձորի բաժնում ապրիլի 25-ին՝ ժամը 10.10-ին, ահազանգ է ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մեկնած օպերատիվ խմբին 1960 թ. ծնված Սոս Ս.-ն հաղորդում է տվել, որ որդին` 1992 թ. ծնված Գոռ Ս.-ն, նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, նկատել է, որ իրեն պատկանող հագուստի խանութում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է ժամը 10.43-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 10.000.000 դրամ: Հանգամանքները պարզվում են, հրդեհից տուժածներ չկան:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:










