Վրաստանը Հայաստանին է վերադարձրել 12 տոննա վարակված կարտոֆիլը

15:08 • 26.04.13

Վրաստանը Հայաստանին է վերադարձրել հայտնաբերված 12 տոննա կարտոֆիլը, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Ապրիլի 23-ին ուղեբեռը կանգնեցվել էր Նինոծմինդայի անցակետում։ Սահմանապահ ծառայությունը փորձանմուշներ էր վերցրել հատուկ լաբորատորիայում փորձաքննություն իրականացնելու համար։

 

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կարտոֆիլի սերմերը կարանտինային հիվանդություններով են վարակված։

12 տոննա բեռը վերադարձվել է այն երկիր, որտեղից արտահանվել է, այսինքն՝ Հայաստան։