Էրիկ Շմիդթը պատմել է, թե ինչում է Google ակնոցների ամենագլխավոր վտանգը

16:42 • 26.04.13

Google Inc ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթը կիսվել է իր իսկ ընկերության հեղափոխական նորույթի՝ Google Glass ակնոցների օգտագործման անձնական փորձի տպավորություններով, հայտնում է newsru.com-ը։

 

Ջոն Քենեդու անվան Պետական կառավարման Հարվարդի ինստիտուտում ելույթի ժամանակ նա նշել է, որ ակնոցը կառավարելու համար բարձրաձայն խոսելն «ամենատարօրինակ երևույթներից մեկն է», որը նա ստիպված է եղել զգալ։

 

Նրա կարծիքով՝ նման բարձր տեխնոլոգիական արտադրանքի հետ գործ ունենալու համար մարդիկ ստիպված կլինեն մշակել վարվելաձևի նոր էթիկետ։ Օրինակ՝ Google Glass օգտագործողները կարող են մյուսների համար աննկատ տեսաձայնագրություններ անել և օգտագործել դրանք կասկածելի նպատակներով։ «Պարզ է, որ կան վայրեր, որտեղ ակնոցների օգտագործումն անտեղի կլիներ»,- ասել է Շմիդթը։

 

Ակնոցների փորձնական խմբաքանակը թողարկվել է ապրիլի 15-ին։
 

Էրիկ Շմիդթը պատմել է, թե ինչում է Google ակնոցների ամենագլխավոր վտանգը