Հիտլերին զրկել են պատվավոր կոչումից

16:16 • 26.04.13

Գերմանական Նորտորֆ քաղաքն Ադոլֆ Հիտլերին զրկել է պատվավոր քաղաքացու կոչումից, որը շնորհվել էր ֆյուրերին հեռավոր 1933թ.։

 

Ինչպես նշում է Euromag-ը, 80 տարի անց Նորտորֆի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշման օգտին։ Գերմանական Stern պարբերականն իր հերթին ընդգծում է, որ Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու վերաբերյալ որոշումը քաղաքացիները պահանջում էին արդեն մի քանի տարի։

 

Հայտնի է նաև, որ բացի Հիտլերից, Նորտորֆի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել է նաև Հենրիխ Լոզեն, ով ևս մասնակցել է հրեաների սպանության կազմակերպման  և իրականացման ծրագրին։