Գերմանիայում սպորտային օդանավ է կործանվել. կան զոհեր
Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի շրջանի Ռոտենբուրգ քաղաքում բաց դաշտում թեթև շարժիչով սպորտային օդանավ է ընկել, հայտնում է Life News-ը:
Ավիաաղետի հետևանքով 4 մարդ է զոհվել:
Socata TBM 700 օդանավն ընկել էր թռիչքից հետո՝ վայրէջքի գոտուց մի քանի կմ հեռավորության վրա:
Ականատեսների կարծիքով՝ խափանվել է օդանավի շարժիչը: Դեպքի վայրում աշխատում են ավիացիոն միջադեպերի հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները:










