Luvaglio ընկերությունը ներկայացրել է 1 մլն դոլարանոց նոութբուքեր (լուսանկարներ)

13:19 • 26.04.13

Բրիտանական Luvaglio ընկերությունը վերջապես վաճառքի է հանել էքսկլյուզիվ, 1 մլն դոլարանոց նոութբուքերը, որոնք մի քանի տարի առաջ դեռևս կոնցեպտի տեսքով մեծ իրարանցում էին առաջացրել։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթները շքեղության և տեխնիկական կատարելության հիանալի համադրություն են։ Նոութբուքերը զինված են 17 դյույմանոց, լայնաֆորմատ էկրանով, 128 գիգաբայթ ծավալով կոշտ սկավառակով։
Սակայն 1 մլն դոլարը գնորդը վճարում է ոչ թե տեխնիկական բնութագրի, այլ գաջեթի բացառիկ դիզայնի համար, որն արվում է անհատական պատվերով։

 

Հաճախորդն իրավունք ունի ընտրել այն ծառատեսակը, որից կպատրաստվի կորպուսը, ինչպես նաև թանկարժեք քարերը, հազվագյուտ ադամանդները՝ սարքի զարդարման համար։ Բացի այդ, յուրաքանչյուր նոութբուք համալրված է էկրանի ավտոմատ մաքրման միջոցներով ու սարքի էքսկլյուզիվ պայուսակով։

 

 

 

Luvaglio ընկերությունը ներկայացրել է 1 մլն դոլարանոց նոութբուքեր (լուսանկարներ)