Նիհարող ամերիկացին կոտրել է էլեկտրոնային քայլաչափ սարքը և միացրել սառնարանին

18:05 • 26.04.13

Ամերիկացի Դուկաս Հարալամպոսը շատ լուրջ աշխատանք ունի, սակայն, այն հիմնականում նստակյաց է, հայտնում է newsru.com-ը։

 

Առավել շատ շարժվելու համար 31-ամյա գիտական աշխատողը ձեռք է բերել Fitbit էլեկտրոնային քայլաչափ բջջային սարքը, սակայն շատ արագ պարզել է, որ այն բոլորովին չի խթանում իրեն զբաղվել ֆիզիկական վարժություններով։ Գաջեթն օրվա ընթացքում պարզապես հավաքել է ֆիզիկական ակտիվության մասին տվյալները և փոխանցել սմարթֆոնին և վերլուծական հատուկ կայքի։ 

 

Նոր խթանիչի որոնումներում ճարպակալության դեմ պայքարողը կոտրել է իր Fitbit-ը և միացրել այն հեռակառավարմամբ էլեկտրական վարդակին, որից էլ իր հերթին միացված է սառնարանը։ Այժմ օրական նորման չկատարելու դեպքում սառնարանի հոսանքն անջատվում է, որպեսզի մթերքներն ավելի արագ փչանան։

 

«Ես չափազանց շատ ժամանակ եմ անցկացնում համակարգչի առաջ և շատ եմ անտեսում ֆիզիկական ակտիվությունը։ Ինձ մեծ խթանիչ էր անհրաժեշտ»,- ասել է նա։
 

Նիհարող ամերիկացին կոտրել է էլեկտրոնային քայլաչափ սարքը և միացրել սառնարանին