Ջոխար Ցարնաևը տեղափոխվել է բանտ

16:58 • 26.04.13

Բոստոնի ահաբեկչության կասկածյալ Ջոխար Ցարնաևն այսօր հիվանդանոցից տեղափոխվել է բանտ, հայտնում է Fox News-ը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ցարնաևը հրաժարվել է ցուցմունք տալ: Սակայն նա այդ որոշումից առաջ խոստովանել էր Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին, որ ինքն է օգնել ավագ եղբորը՝ Թամերլան Ցարնաևին, կազմակերպել Բոստոնի մարաթոնի պայթյունները:

 

Նշվում է, որ Ցարնաևներն իրենց մեղքը խոստովանել են այն տաքսիստին, որին պատանդ էին վերցրել ապրիլի 19-ի գիշերը:

 

Ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ 12 վայրկյան տարբերությամբ պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը:

 

19-ամյա Ցարնաևին սպառնում է ցմահ ազատազրկում կամ նույնիսկ մահապատիժ: