Մերձմոսկովյան հոգեբուժարանում տեղի ունեցած հրդեհից 38 մարդ է զոհվել (տեսանյութ)

09:03 • 26.04.13

Մերձմոսկովյան Դմիտրևսկի շրջանի հոգեբուժարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 38 մարդ է զոհվել, հայտնում է Взгляд-ը՝ նշելով, որ կրակի օջախն արդեն մարված է։

 

Ներկայում դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, իսկ զոհվածներից 2-ը բուժաշխատողներ են։ Ըստ ամենայնի, հրդեհի պահին հոգեբուժարանի շենքում գտնվել է 41 մարդ։

 

«Զոհվածների մեծ մասի դիակները հայտնաբերվել են մահճակալներին, ինչը վկայում է, որ հիվանդներն անգամ չեն էլ փորձել փրկվել։ Սակայն հարկ է նշել, որ հոգեբուժարանի շենքի բոլոր պատուհաններին ճաղավանդակներ են եղել»,-ասել է ՌԴ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Օլեգ Սալագայը։

 

Ինչպես հայտնում է Life News-ը, հոգեբուժարանի հիվանդներին քնից առաջ հանգստացնող միջոցներ են ներարկել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Большинство пациентов клиники не даже выбраться из палат