«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ վրաերթի են ենթարկել 24-ամյա աղջկա
10:44 • 26.04.13
«Լանդ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 25-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդն իր մեքենայով աղջկան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










