Saleen-ը Կալիֆոռնիայում ներկայացրել է 351 Mustang ռոդսթերը (լուսանկարներ)

11:18 • 26.04.13

Հանրահայտ Saleen ընկերությունը Կալիֆոռնիայում տեղի ունեցած Fabulous Fords ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է նոր 351 Mustang ռոդսթերը։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթի առավելությունը երկտեղանի սրահն ու ամբողջովին վերափոխված թափքն է, ինչի շնորհիվ մեքենան կաբրիոլետից վերածվել է վառ նարնջագույն ներկված ռոդսթերի։


Ինչ վերաբերում է Saleen 351 Mustang-ի տեխնիկական բնութագրին, ապա այն «զինված է» 5.75 լ տարողությամբ, 700 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով։

 

            

 

Saleen-ը Կալիֆոռնիայում ներկայացրել է 351 Mustang ռոդսթերը (լուսանկարներ)