Shelby Supercars-ի նոր մեքենան պատրաստ է վիճարկել ամենաարագ մեքենայի տիտղոսը (լուսանկարներ)
Shelby Supercars ընկերությունը ևս մեկ քայլ է արել իր Tuatara հիpերմեքենայի սերիական արտադրությունը սկսելու ուղղությամբ: Շարժիչի փորձարկումից հետո մեքենան հավակնում է դառնալ սերիական արտադրության ամենաարագ մեքենան, հաղորդում է АВТОВЕСТИ-ն:
Դեռևս 2011 թվականին ներկայացված մեքենան, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված հայտնի Ultimate Aero-ի հաջորդն է, զինված կլինի 7 լիտր աշխատանքային ծավալով և կրկնակի տուրբոներմղիչով V8 շարժիչով: Թեստերը ցույց են տվել, որ շարժիչի հզորությունը կազմում է 1350 ձիաուժ: Այս ցուցանիշը գերազանցում է աշխարհի ամենաարագ մեքենայի տիտղոսին հավակնող մեքենաների հզորությանը. Bugatti Veyron Super Sport-ի մոտ այն կազմում է 1200 ձիաուժ, իսկ Hennessey Venom GT-ինը 1244 ձիաուժ:
Ներկայում ամենարագ մեքենայի ռեկորդը պատկանում է Bugatti-ին, որը հասել է 431 կմ/ժ արագության: Եթե Shelby Supercars-ի հաշվարկները ճիշտ լինեն, ապա այս ցուցանիշը կրկին կփոփոխվի:
Բացի այդ նշվում է, որ Tuatara-ն պետք է պիտանի մնա ամենօրյա օգտագործման համար:










