Առաջին անգամ սմարթֆոնները վաճաքի ծավալով գերազանցել են սովորական բջջային հեռախոսներին
Ամերիկյան IDC ընկերությունն ուսումնասիրություն է կատարել բջջային հեռախոսների շուկայում, ինչի արդյունքում պարզել է, որ սմարթֆոններն առաջին անգամ իրենց վաճառքի ծավալներով գերազանցել են սովորական բջջայիններին։
Ինչպես նշում է theverge.com-ը, վաճառքի ծավալների առումով համեմատաբար մեծ առավելություն ունեն հարավկորեական և չինական ընկերությունները, իսկ ինչ վերաբերում է ամերիկյան Apple-ին, ապա այդ քայլերը բավական համեստ են։
IDC-ի տվյալների համաձայն՝ սմարթֆոնների վաճառքի ծավալն ընթացիկ տարում կազմել է շուկայի 51.6 %-ը։ 2013թ. ամենաշատ թվով սմարթֆոններ վաճառքի է հանել Samsung-ը (70.7 մլն օրինակ)՝ շուկայի 32.7%-ը։ Այնուհետև գալիս են Apple-ը (34.7 մլն օրինակ) և LG-ն (10.3 մլն օրինակ)։










