Տավուշի Բերդավան գյուղում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:38 • 26.04.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.56-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում քաղաքացին սպառնում է կտրել երակները:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին կտրել է երակները և գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:


Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը փրկարարները նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն: