Իրաքի բանակը վերականգնում է վերահսկողությունը սուննիների քաղաքում

20:04 • 26.04.13

Իրաքի բանակային ստորաբաժանումներին հաջողվել է զինյալներից ազատել Բաղդադից հյուսիս գտնվող Սուլեյման Բեգ քաղաքը, հաղորդում է Russia Today-ը՝ France-Presse-ին հղումով:


Ուրբաթ առավոտյան զինյալներն առանց պայքարի դուրս են եկել քաղաքից պետական պաշտոնյաների և ցեղային առաջնորդների միջև հաստատված պայմանավորվածությունից հետո:


Հիշեցնենք, որ տեղի իշխանությունները կորցրել էին վերահսկողությունը Սուլեյման Բեգում ապրիլի 24-ին, երբ սուննի զինյալները գրոհել էին քաղաքը:


Վերջին ժամանակներում Իրաքում նկատվում է լարվածության աճ՝ կապված խոշոր իսլամական համայնքների՝ սուննիների և շիաների դիմակայության հետ: